▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբորտը երեխայի «սպանությո՞ւն» է

Աբորտը հղիության արհեստական դադարեցումն է, որն ուղեկցվում է սաղմի մահով: Այն  հղի է նաև ստորջրյա խութերով: Աբորտի դադարեցման հետևանքները կարող են իսկույն չդրսևորվել, այլ` որոշ ժամանակ հետո, երբեմն էլ` տարիներ անց, ու երբեմն այդ ժամանակահատվածն այնքան մեծ է լինում, որ կինն առաջացած խնդիրները ոչ մի կերպ չի կապում անցյալում կատարած աբորտի հետ: Ընդ որում, հավասարապես վտանգավոր է հղիության արհեստական դադարեցումը ցանկացած ժամկետում: Հղիության ժամկետով է որոշվում աբորտի այս կամ այն մեթոդի կիրառումը. վաղ ժամկետում (2-8 շաբաթական) կիրառվում է դեղորայքային մեթոդը (որն առաջացնում է ինքնաբեր աբորտ) կամ վակուումային ասպիրացիա (մինի աբորտ), ավելի հասուն (6-22 շաբաթական) հղիության դեպքում կիրառվում է «դասական աբորտի» մեթոդը` անմիջական վիրաբուժական միջամտություն արգանդի խոռոչում,  իսկ 22 շաբաթական սաղմի դեպքում` արհեստական վաղաժամ ծննդաբերություն: Աբորտի ամենատարածված ու ցավալի հետևանքը անպտղությունն է, էլ չասած, որ ֆիզիկական  ցավից բացի, հղիության արհեստական ընդհատումն ազդում է հոգեկան վիճակի վրա (հետաբորտային ախտանիշ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее