▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 պատճառ անհապաղ Շուշի այցելելու համար

Շուշին հայության պատմության կարևորագույն քաղաքներից է։ Այն ոչ միայն հայտնի է որպես քաղաքական և մշակութային նշանակալի կենտրոն, այլև հատուկ տեղ է գրավում Հայաստանի քարտեզի վրա՝ իր ճարտարապետական կառույցներով, բնության ստեղծած հրաշալիքներով ու մարդկանցով։

ArmScoop  կայքը  ներկայացրել  է մի քանի փաստ, որոնք ձեզ կստիպեն հենց հիմա վերցնել ուսապարկն ու այցելել Շուշի։ Չենք բացառում, որ դուք նաև կորոշեք տեղափոխվել Արցախ ու հաստատվել այդ յուրահատուկ քաղաքում։

 

  1. ՇՈւՇԻԻ ԲԵՐԴ

www.1tv.am

Շուշին հայկական այն եզակի քաղաքներից է, որի բերդապարիսպները պահպանվել ու հասել են մինչև մեր օրերը։ Դրա շնորհիվ մենք կարող ենք ոչ միայն պատկերացում կազմել նոր ժամանակների քաղաքաշինության առանձնահատկությունների մասին, այլև մեզ պատկերացնենք հին ժամանակների վերապրողներ։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես բարձրանալ պարսպի վրա ու միացնել երևակայությունը։ Արցախի խիզախ Ավան հարյուրապետը ձեզ է սպասում։

  1. ՀԱՂԹԱՆԱԿԻ ՔԱՂԱՔ

PlU0VLjiWJIԱրցախյան առաջին պատերազմի հաղթանակը մենք նշում ենք Մայիսի 9-ին։ Օրը պատահական չի ընտրվել՝ հենց այդ և դրան նախորդող օրն է ազատագրվել Շուշի քաղաքը ու նորից վերահայացել։ Պատերազմի և հաղթանակի շունչը պահպանվում է քաղաքում մինչև այսօր։ Եւ եթե դուք որոշել եք ավելի մանրամասն ծանոթանալ Արցախյան պատերազմի պատմությանը, պետք է սկսել հենց Շուշի քաղաքից ու ամենամեծ հայկական հարսանիքներից՝ «Հարսանիք լեռներում» և 700 հոգանոց միաժամանկյա հարսանիքից։

  1. ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ և ԿԱՆԱՉ ԺԱՄ

shushi

Շուշի քաղաքի խորհրդանիշը փող բռնած հրեշտակն է։ Այն ստեղծվել է Շուշիի գլխավոր զարդի՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զարդաքանդակներից մեկի նմանությամբ։ Սպիտակ քարից շինված 19-րդ դարի եկեղեցին ժողովուրդը կոչում է Ղազանչեցոց, քանի որ եկեղեցու կառուցման գումարի մի զգալի մասը տվել են շուշեցի թիթեղագործ հայ վարպետները (ղազանչիները՝ կաթսա և տարաներ սարքողները)։ Եկեղեցին Արցախի հայոց թեմի առաջնորդանիստն է։

kanachjam
Մյուս եկեղեցական զարդը Կանաչ ժամն է։ Այն իր անունը ստացել է այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի։ Եկեղեցին և դրա բակը Շուշվա ամենագողտրիկ անկյուններից են՝ հանգիստը վայելելու համար։

  1. ՋԴՐԴՈՒԶ (ԿԱՏԱՐՈՏԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ)

p1130789
Եթե դուք սիրում եք բնության ստեղծած հուշարձանները, ապա անպայման պետք է այցելել Ջդրդուզ։ Սա մոտ 5 հեկտար տարածք գրավող բնական մի դաշտ է, որը կազմում է «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի մի մասը։ Եթե նախատեսել եք Ջդրդուզ այցելելուց հետո շարունակել ձեր ճանապարհը, ապա մոռացե՛ք դրա մասին։ Հնարավոր չէ կտրվել Ջդրդուզից դեպի կիրճ բացվող տեսարանից, ուստի պլանավորե՛ք օրն այնպես, որ անկախ ձեր կամքից մի քանի ժամ անցկացնեք այստեղ։

  1. ՀՈւՆՈՏԻ ԿԻՐՃ

2-14
Հունոտի կիրճում, բացի չքնաղ Կարկառ գետից և 18-րդ դարի Հունոտ գյուղի ավերակներից (հինավուրց կամուրջներ, ջրաղացներ, քարանձավներ), դուք կտեսնեք «Զոնտիկները»։ «Զոնտիկները» կամ Մամռոտ Քար ջրվեժը բնական աղբյուր է, որ սկիզբ է առնում կիրճի ներսից և թափվելով մամռով պատված քարի վրայով՝ հովանոցի նմանությամբ մշտական ջրվեժ է ձևավորում։ Ջրվեժի մոտ գտնվող բնական լողավազանը ընտանեկան հանգստի լավագույն վայր կարող է դառնալ։

  1. ՄԶԿԻԹՆԵՐ

1280px-Shushi039
Շուշվա հարուստ ու բազմազան մշակութային պատմության մասին են խոսում նաև քաղաքի ամենատարբեր հուշարձանները։ Դրանցից հատկապես հետաքրքրական են պարսկական մզկիթները, որոնք քաղաքում հինգն են։ Իսլամական մշակույթի այս բացառիկ նմուշները գտնվում են պետության հոգածության տակ և զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից են։

  1. ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՔԱՂԱՔ՝ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈւԹՅԱՄԲ

Շուշիի_կերպարվեստի_թանգարան
Շուշի այցելելուց ձեր ուշադրությունը անմիջապես կգրավի այն, որ քաղաքը վերականգնվում է պատերազմից հետո։ Սակայն հետաքրքրականն այստեղ այն է, որ բոլոր վերականգնողական աշխատանքներում խնամքով պահպանվում է քաղաքի պատմական դիմագիծը։ Ռեալական վարժարանի շենքը, հին շուկան, մզկիթներն ու դպրոցները վերականգնում են ճիշտ այն տեսքը, որն ունեցել են 19-րդ դարում։ Կարծում ենք, որ այս հարցում Երևանը սովորելու շատ բան ունի Շուշիից։
10333317_661356393935778_7970024043345477113_o

  1. ԳՈՐԳԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ

f526642d9ecb38_526642d9ecf65
Շուշիում է գործում եզակի մի թանգարան՝ արցախյան հնագույն և ժամանակակից գորգերի թանգարանը։ Այս թանգարանում կարող եք նստել պատմական գորգերի վրա, լսել թանգարանի աշխատակիցների շատ հետաքրքիր պատմությունները գորգերի մասին, գուշակություններ անել գորգերի զարդանախշերի վրա, վերջում էլ, ցանկության դեպքում, գնել դրանցից որևէ մեկը։ Բացի այս թանգարանից կան նաև այլ նմանատիպ հաստատություններ։ Օրինակ՝ Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը (ուր կգտնեք մի քանի հարյուր հանքաքարային ցուցանմուշ), Շուշի քաղաքի պատմության թանգարանը և այլն։

  1. ՇՈւՇԵՑԻՆԵՐ

big_496de70cd
Շուշիի գլխավոր հարստությունը շուշեցիներն են։ Այստեղ են ապրում ոչ միայն տեղացիներ, այլև Հայաստանի և աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդիկ։ Օրինակ՝ ֆրանսահայ  երիտասարդ Արմեն Ռակեդջյանը։

  1. ՇՈւՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շուշի այցելողի մոտ միանգամից մի ցանկություն է առաջանում՝ մնալ Շուշիում ավելի երկար ու ոչ որպես զբոսաշրջիկ։ Եթե դուք երիտասարդ եք ու մտածում եք որակյալ կրթություն ստանալու մասին, ապա այս տարվա սեպտեմբերից արդեն կա հնարավորություն սովորել Շուշիում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Ճիշտ մի ամսից ուսանողների առաջ իր դռները կբացի Շուշիի տեխնոլոգիական համալսարանը։ Համալսարանի ռեկտոր Հ. Թոքմաջյանի խոսքերով, համալսարանը եզակի ու նորարար է ամբողջ Հայաստանում՝ իր դասավանդման մեթոդաբանությամբ, սեփական համալսարանական կամպուսով (հանրակացարաններով), նորակառույց շենքերով։ 
Ուստի, եթե դեռ չեք կողմնորոշվել որտեղ շարունակել ձեր ուսումը, ապա ուշադրություն դարձրե՛ք Շուշիի համալսարանին։ Այստեղ սպասում են նաև երիտասարդ մասնագետներին, որոնք կցանկանան աշխատել որպես դասախոս։ Բոլոր հարցերով կարող եք կապվել համալսարանի պաշտոնական կայքի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее