▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 ամենաանսպասելի փաստերը համբույրների մասին

Մասնագետները վիճում են, թե արդյո՞ք համբույրը հանդիսանում է բնազդային գործողություն, թե՞ ձեռքբերովի բան է։ Մենք չունենք այս հարցի պատասխանը, բայց փոխարենը, կարող են պատմել 10 ամենաանսպասելի փաստերի մասին, որոնք դուք չգիտեիք համբույրների մասին։

Աֆրիկյան որոշ ժողուրդներ ընդհանրապես չեն համբուրվում։

Համբույրն օգտակար է ատամների համար, քանի որ համբուրվելիս մեր բերանում ակտիվանում է թքարտադրությունը, ինչը նպաստում է ատամնափառի մաքրմանը։

Հին հռոմեացիները առանձնացնում էին համբույրի 3 տեսակներ։ Առաջինը կոչվում էր օսկուլյում և դա սովորական այտ համբուրելն էր։ Երկրորդն անվանում էին բասիում ու դա շրթունքների համբույրն էր, իսկ արդեն խորը համբույրն անվանում էին սավոլիում։

Համբույրներն ուսումնասիրող գիտությունն անվանում են ֆիլեմատոլոգիա։

Շրթունքներն հարյուր անգամ ավելի զգայուն են, քան մատները։

Մարդու դեմքի վրա առկա է հատուկ մկան՝ orbicularis oris, որն անվանում են համբուրվելու մկան, քանի որ այն պատասխան է տալիս շուրթերը համբուրելու ձևի բերելու համար։

Ֆրանսիական համբույրի ժամանակ գործարկվում են դեմքի բոլոր 34 մկարնները, մինչդեռ սովորական այտ համբուրելիս գործարկվում են ընդհամենը 2-ը։

Հարսանեկան հանդիսության վերջում զույգի համատեղ համբույրի ավանդույթը հավանաբար գալիս է հին Հռոմից, որտեղ համբույրը խորհրդանշում էր պայմանագրի կնքում։

Յուրաքանչյուր համբույրի ժամանակ, մարդիկ հսկայական քանակությամբ բակտերիաներով են փոխանակվում, որոնց թիվը կարող է կազմել 10 միլիոնից մինչև 1 միլիարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее