▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զզվում եմ էդ երգից, որովհետև դրա տակ մարդիկ դագաղներ էին պարացնում ու դնում այլոց տան դիմաց

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի գրառումը․

Թաթա Սիմոնյան, 

Ասում եք, որ հեղափոխական բաներ չեք սիրում, բայց երբ 2018թ. հեղափոխություն տեղի ունեցավ խանդավառված էիք ու այդ էր պատճառը, որ նոր երգ ` «Այսքան ուրախ չէի տեսել հորս ու մորս», ձայնագրեցիք: Եթե հեղափոխական բաներ չեք սիրում, ուրեմն նաև այդ երգը չպետք է լիներ:

Ասում եք, թե երգը հակասական է ընկալվել: Հակասականը ո՞րն ա: Անձամբ ես զզվում եմ էդ երգից, որովհետև էդ երգի տակ մարդիկ դագաղներ էին պարացնում ու դնում այլոց տան դիմաց: Սև ժապավաններ էին կախում ամենուր: Ու հենց դա բումերանգի էֆեկտով ետ վերադարձավ և´ դնողների տուն, և´ չդնողների:

Նեղվում եք, որ մեկի համար դարձաք «մերոնք», իսկ մյուսի համար` օտար: Բա ի՞նչ լիներ: Եթե մի երգի մեջ ձեր չսիրած հեղափոխական բաների մասին եք երգում, բա պա՞րզ չէր, որ մյուս կողմն էլ նեգատիվ ա տրամադրվելու, որովհետև էդ երգն իր դեմ էր: Հատկապես էն պարագայում, որ մարդիկ կային, ովքեր քիչ էր մնում մեջտեղից ճղվեին, որովհետև տեսնում էին այն աղետի ուրվագիծը, որը մեծ-մեծ քայլերով գալիս էր: Գոռում էին, որ կանգ առեք, իսկ ինչ էիք անում դուք` ուրախ հոր ու մոր կերպար էիք ստեղծել:

Ասում եք, որ նորից ծնվեիք մեկ այլ բան կփսրձեիք այդ օրերի համար երգել: Զաձերժկան ինչու՞մն ա: Դուք մեծ լսարան ունեցող մարդ եք ու դուք էլ պետք է անկեղծ կանգնեք ու ասեք, որ սխալվել եք: Սխալվել եք, որ հավատացել եք պոպուլիստին: Սխալվել եք, որ տարիներ շարունակ ձեզ ձեռք մեկնողներին ուրացել եք: Սխալվել եք, որ հակահայկական շարժման մասնակից եք դարձել: Բա անկեղծ կանգնեք ու ասեք այս ամենը, որովհետև ձեր երգի մեջի ամեն մի ուրախ նոտա դժբախտությամբ ետ վերադարձվեց:

Կամ դուք հանրային պետք է ընդունեք, որ սխալվել եք, կամ էլ ամեն մի լուսավոր տղու խլված կյանք նաև ձեր խղճին ա: Դուք եք նաև ձեր երգով ուղորդել հազարավոր իմ հայրենակիցներին, որպեսզի մաս դառնան կապիտուլյանտի արկածախնդրությանը:

Հ.Գ. Ե՞րբ եք վերջին անգամ լսել ձեր այդ երգը: Ո՞նց եք զգում ձեզ ձեր երգը լսելուց: Ուրախ հոր ու մոր կերպարը հասկանու՞մ եք, որ դարձել է սգացող հոր ու մոր կերպար, թե՞ ոչ: Հիմա էդ ձեր երգի մեջի հերն ու մերն ուրա՞խ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more