▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զզվանքով կարդացի սրա ուղերձը»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զզվանքով կարդացի սրա ուղերձը, որն աչքի էր ընկնում տգիտությամբ և հանրությանը թմրեցնելու նպատակ ուներ...
Նիկոլի ուղերձի հիմնական մեխը՝ իր մատնանշած, իբր, իրական Հայաստանն է...
Սույն ուղերձի հեղինակը մի բան է մոռացել իրեն լսողներին պարզաբանի. 2019թ-ին Նիկոլը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ճղճղաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, որին ի պատասխան Բաքում հայտարարեց՝ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ... Նիկոլի օգնությամբ, ով դիտավորյալ քանդեց բանակցային գործընթացը և լեգիտիմացրեց Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ Ադրբեջանը հասավ իր ուզածին ու մենք Արցախը կորցրեցինք... Բայց Նիկոլը դրանից հետո շատ կտրուկ փոխեց իր հռետորաբանությունը ու սկսեց ինչ-որ խաղաղության օրակարգի մասին զառանցել, որի արդյունքում մենք կորցրեցին Հայաստանի բազմաթիվ տարածքներ...
Մոտ երկու տարի էլ Նիկոլ Անհողն առաջ է տանում ինչ-որ մտացածին «իրական Հայաստան» կոչված հիմարությունը, որին ի պատասխան Բաքուն հայտարարեց, որ Հայաստանը՝ դա Արևմտյան Ադրբեջանն է... Նիկոլը Բաքվից հնչող սույն զառանցանքներին ի պատասխան չի արձագանքում և քայլեր չի ձեռնարկում Ալիևի այդ հակահայկական ծրագիրը կանխելու համար...
Արցախը Հայաստան հռչակած ու թշնամական Ադրբեջանից հնչող հակաարցախյան հռետորաբանությունը «անտեսած» ու Արցախը թշնամուն հանձնած տականքը հիմա էլ հանրությանը թմրեցնում է ինչ-որ «իրական Հայաստան»-ով կրկին, իբր, չտեսնելով ու չլսելով Բաքվից հնչող հակահայաստանյնա սպառնալիքները, որի հեռևանքը լինելու է է արդեն Հայաստանի կործանումը...
Այո՛, սա ճիշտ է ասում և մենք պատմական ընտրության առաջ ենք և, եթե Նիկոլի նման հակահայը մնաց իշխանության, ապա Հայաստան չի լինելու...»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more