▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ-ն դարձել է Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի (CECTE) անդամ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ուրախ է հայտարարել Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատին (CECTE) իր պաշտոնական անդամակցության մասին, որը կարևոր քայլ է միջազգային համագործակցության ամրապնդման և կանադական ու եվրասիական բիզնես համայնքների հետ համագործակցության ընդլայնման գործում։

26.02.2026թ.  կայացած պաշտոնական արարողության ժամանակ CECTE-ն ստորագրեց փոխըմբռնման հուշագիր Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) հետ և ողջունեց ԶՊՄԿ-ին, որպես պալատի նոր անդամ։

ՀՀՄԱ-ի նախագահ և ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ողջունեց այս քայլը՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը, որն ուղղված է լավագույն փորձի ներդրմանը և կիրառմանը։

«Կանադան հանքարդյունաբերության առաջատար ուղղություններից է և գտնվում է ոլորտի արդիականացման ու լավագույն փորձի կիրառման առաջնագծում։ Մենք տեսնում ենք այս համագործակցության զգալի ներուժը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի համար՝ հատկապես հանքային հարստությունը ժողովրդի շահերին ծառայող, կայուն և արդյունավետ կառավարվող բիզնես ակտիվների վերածելու հարցում կանադական փորձի ուսումնասիրության և կիրառման տեսանկյունից», - նշել է Վարդան Ջհանյանը:

Ողջունելով ԶՊՄԿ-ի անդամակցությունը Պալատին՝ CECTE-ի նախագահ դոկտոր Վարդգես Ավագյանը նշել է.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի անդամակցությամբ մեր Պալատին և Հայկական հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի հետ մեր գործընկերության մեկնարկով մենք բացում ենք հայ–կանադական բիզնես համագործակցության նոր էջ։ Հանքարդյունաբերությունն ու մետալուրգիան մեր Պալատի առանցքային ոլորտներից են, և համադրելով Կանադայի լայն փորձը Հայաստանի զգալի ներուժի հետ՝ մենք կարող ենք միասին հասնել նոր և նշանակալի արդյունքների։ Մենք շարունակում ենք հանձնառու մնալ ապագա համագործակցության հնարավորությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը»։

Այս անդամակցության միջոցով ԶՊՄԿ-ն նպատակ ունի ակտիվորեն մասնակցել CECTE-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին, բիզնես ֆորումներին և ցանցային հարթակներին՝ նպաստելով պատասխանատու ռեսուրսների զարգացման, նորարարության և ներդրումային հնարավորությունների վերաբերյալ երկխոսությանը: Համագործակցությունը միաժամանակ նպաստում է Հայաստանի տեսանելիության բարձրացմանը համաշխարհային հանքարդյունաբերական և բիզնես ցանցերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more