▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զովունի գյուղում փախուստի դիմած ցլին բռնելու համար փրկարարների հատուկ ջոկատ է ժամանել

Մայիսի 23-ին, ժամը 18:54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ցուլը փախել է անասնագոմից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության կայքից:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները պարաններով կապել են ցլին և տեղափոխել անասնագոմ:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more