▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհերի թիվը 15 է, այդ թվում` մեկ երեխա և հղի կին

Օգոստոսի 16-ին, ժամը 05։19-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

ԱԻՆ֊ը հայտնում է, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և անձը չպարզված ինը քաղաքացու դի, այդ թվում մեկ երեխա)։

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.

Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հ.Գ. ցավակցում ենք զոհերի հարազատներին...

Հ.Գ.2 հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more