▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալը» վթարի է ենթարկվել․ կա 4 զոհ և վիրավորներ

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:
Տվյալներն այս պահին ճշգրտվում են:

Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

***
Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
«Ունենք 4 զոհ, 20 վիրավոր։ Այժմ վիրավորների տեղափոխման հարցով ենք զբաղված»,- տեղեկացրեց հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ 
Ըստ տեղեկությունների՝ զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ։

***

«Փաստինֆո»-ն տեղեկություններով՝ զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի մեքենան վթարի է ենթարկել Մեղրիում՝ հերթափոխի անձնակազմի տեղափոխությունն իրականացնելիս։

Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ «Ուրալ»-ը եղել է ծանրաբեռնված, նրա մեջ եղել է երկու դիրքի անձնակազմ, իսկ վարորդը՝ ժամկետային զինծառայող՝ ոչ մեծ փորձառությամբ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more