▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զախարովան մեղադրանքներ է հնչեցրել Փաշինյանի հասցեին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հոգևորականության մասին հայտարարությունները՝ դրանք անվանելով կրոնի քաղաքականացում։ ««ԿԳԲ գործակալների» մասին հղումները հիմնականում ուղղված են արևմտյան մարդկանց շրջանում ժողովրդականություն ձեռք բերելուն», - հայտարարել է Զախարովան։ Նա կարծում է, որ նման հայտարարությունները հանգեցնում են «հասարակության պառակտման» և շեղում են ուշադրությունը իրական խնդիրների լուծումից։ «Կրոնական հարցերի քաղաքականացումը կարող է հանգեցնել հասարակության մեջ վտանգավոր պառակտման և ավանդույթների ոչնչացման», - ասել է նա։

Զախարովան նաև մեղադրել է Հայաստանի իշխանություններին կրոնական հարցերը որպես «շեղման միջոց» օգտագործելու համար՝ սոցիալ-տնտեսական հարցերը քննարկելու փոխարեն։

Դիտեք նաև՝

«Նման մարդիկ սովորաբար իրենք իրենց են հաղթում  շախմատում»․ Զախարովան՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 

Փաշինյանի հայտարարությունների մասին Եմ վերացական ստանդարտները Երևանը ներկայացնում է որպես ինչ-որ անվերապահ բարիք, ճեպազրույցի ընթացքում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Եվրաստանդարտների ներդրման հարցում Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը հատկապես տարօրինակ է թվում այն ֆոնին, որ Երևանը դրանց մշակման հետ ոչ մի կապ չունի, այն դեպքում, երբ ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում բոլոր գործընթացների լիիրավ մասնակից է:

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more