▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զավեշտալի դեպք Վալերի Օսիպյանի հետ՝ Ազատության հրապարակում

Երեկ Ազատության հրապարակում,երբ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հետևում էր ցուցարարների գործողություններին, մի տարեց տղամարդ մոտեցել է նրան ու ասել. «Բարի ազատում, պարոն Օսիպյան»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ցույցի մասնակիցներից մեկը՝ Հ.Ուլոյանը: 

Հիշեցնենք, որ Երևանի փոխոստիկանապետը, «Սասնա Ծռեր» խմբի հետ մի քանի օր գտնվում էր ՊՊԾ գնդում և ազատ արձակվեց հուլիսի 23-ին մեկ այլ բարձրաստիճան ոստիկանի՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հետ:

Նշենք, որ «բարի ազատում» բարեմաղթանքն ասում են հղի կանանց: 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more