▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարմանալի լուսային պատրանք՝ Կեչառիսի վանական համալիրում

Շաբաթ երեկոյան, երբ օպերային երգչուհի, Հայաստանի  վաստակավոր արտիստ‌ Մագդա Մկրտչյանը   Կեչառիսի վանական համալիրում կատարել է մի քանի հոգևոր երգեր, «Տէր ողորմեա»-ի ժամանակ եկեղեցին հանկարծակի լցվել է արևի շողերով   ու զարմանալի և գեղեցիկ լուսային պատրանք ստեղծել:

Հայտնի է, որ հայկական եկեղեցաշինության մեջ ճարտարապետները նաև մեծ ուշադրություն էին դարձնում լուսամուտներին ու դրա միջոցով՝ արևածագի ու մայրամուտի ժամանակ արևի շողերի ներս թափանցելու համար հնարավորություն ստեղծելուն. արևի շողերը  առավել  խորհրդավոր էին դարձնում այդ ժամերին եկեղեցում մատուցվող  արարողությունները:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more