▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարհուրելի սպանություն Երևանում. հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի՝ խեղդամահ արված դին

Երեկ՝ հունվարի 5-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

shamshyan.com-ն է գրում ու նշում է, որ ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են 16-ամյա Ս. Կ-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետևանքով։

 Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more