|
Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «70-ականների սկզբին Զառա Տոնիկյանը Հայաստանի երաժշտական խմբի հետ մեկնում է Մոսկվա` հյուրախաղերի: Համերգասրահ են հասնում, և պարզվում է` Զառան կորցրել է անձնագիրը: Մարտին Վարդազարյանը մի կերպ կարողանում է ներս տանել երգչուհուն: Փորձերի ավարտին հազիվ հասնելով` նվագավար Յուրի Սիլանտևը, նվագախմբի ուղեկցությամբ Զառային լսելով, փորձից հետո նրան հերթագրում է համերգի վերջնամասում, այն էլ Ալլա Պուգաչովայից հետո: Պուգաչովայի աստեղային ժամն էր: Դահլիճը, ինչպես միշտ, բուռն է արձագանքում երգչուհուն: Եվ ահա, բեմ է հրավիրվում հայ երգչուհին` նիհար ու տկար տեսքով: Թույլ ծափերով, բարեկրթորեն դահլիճը ողջունում է նրան: Երգում է հայերեն` «Խոհեր» երգը: Սկսում է մեղմաձայն պիանոյից, ապա ծավալվո՜ւմ-ծավալվո՜ւմ-ծավալվո՜ւմ: Երգի ավարտից հետո մոտ կես րոպե քարացած է դահլիճը: Հայ գործընկերները կարծում են` տապալվեց կատարումը: Կես րոպեից հետո մեկեն պայթում է դահլիճն այնպիսի որոտով, որպիսին Պուգաչովան կերազեր, և պայթյունը տևակա՜ն էր, տևակա՛ն... |
«Զառա Տոնիկյանը ձեզնի՛ց էր փախել, վայրենինե՛ր, ձե՛զ պես գիշատիչներից». Դավիթ Գյուլզադյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Շոու-բիզնես more
more
more
more
more
more
more


