|
«Զանգեզուրի միջանցք» չի լինի։ Այս մասին Factor-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ Սյունիք կատարած այցի ժամանակ՝ մեկնաբանելով թուրք նախարարի ՝ Ադրբեջանի հետ համատեղ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», բացելու մտադրության մասին հայտարարությունը: Ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Իրանը, եթե Բաքուն փորձի դրան հասնել ուժով, Սոբհանին հայտարարել է՝ «Ոչինչ չի կարելի լուծել ուժով: «Զանգեզուրի միջանցք» չի լինի»: *** Տարածաշրջանում ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո։ Այս մասին, «Նյուզ»-ի փոխանցմամբ, Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Ինչպես գիտեք, նախկինում մենք ողջունել ենք Հայաստանի վարչապետի խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ։ Դա կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը. տնտեսության հիմքը տրանսպորտն է, և սա կարող է նպաստել փոխադրումներին տարածաշրջանում։ *** |
|
Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապի ուղին է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն՝ Երևանում իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։ Բրիգադի գեներալ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարի հետ զրույցի ընթացքում ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների հատուկ ռազմավարական նշանակությունը։ «Իրանի բարիդրացիական քաղաքականության մեջ Հայաստանը զբաղեցնում է առանձնահատուկ տեղ, իսկ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները հիմնված են ամուր պատմական և մշակութային հիմքի վրա։ Կովկասում կայուն խաղաղությունը լայն հնարավորություններ կբացի տարածաշրջանային զարգացման համար», - ասել է նախարարը։ «Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապող ուղին է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ», - ասել է Նասիրզադեն՝ նշելով, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պաշտպանությունը մնում է Իրանի արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունք։ |
«Զանգեզուրի միջանցք չի լինի»․ Մեհդի Սոբհանի
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


