|
«Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սևակի արձանը, թե ոչ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է բանաստեղծի թոռը՝ Սևակ Ղազարյանը, որը նաև բանաստեղծի տուն-թանգարանի տնօրենն է։ Նշենք, որ համացանցում երկու օր է՝ ակտիվ քննադատվում է Զանգակատուն գյուղի դպրոցի բակում տեղադրված Սևակի արձանը, որի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։ «Նախ պետք է ֆիքսել, որ Լևոն Թոքմաջյանի նվերն է սա, այսինքն պետական պատվեր չէ, համայնքը չի ֆինանսավորել, պարոն Թոքմաջյանն առաջարկել է նվեր անել համայնքին, որն ընդունվել է։ Երկրորդ, անընդունելի է համայնքի բնակիչների, մասնավորապես երեխաների թիրախավորումը սոցիալական հարթակներում։ «Ֆեյսբուքում» բազմաթիվ գրառումների եմ հանդիպել, ուր վիրավորում են գյուղի բնակիչներին ու դպրոցի աշակերտներին։ Սա բացարձակապես անընդունելի է։ Ինչ վերաբերում է արձանի մնալ–չմնալուն, դա համայնքի որոշելիքն է, ես վաղը կլինեմ գյուղում, ևս մեկ անգամ կհանդիպեմ բնակիչներին, կլսեմ նրանց կարծիքը, որից հետո միասին կորոշենք»,-ասել է Սևակ Ղազարյանը։ Դիտեք նաև՝ |
«Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սևակի արձանը, թե ոչ»․ Սևակ Ղազարյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


