▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսքի ազատությունն էշերի խելքի բանը չի․․․Անուշ Սեդրակյան

Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ինչպես ասում էր սագամոլ Պանիկովսկին`Շուրա,ես ձեզ շատ եմ հարգում ,բայց դուք էշ եք։

Մի խումբ ա հայտնվել,կրծքով և այլ արտահայտիչ մանրամասներով պաշտպանում ա տիկին նախարարի պարելու իրավունքը։

Միանում եմ էդ խմբին։

Նախ,որովհետև ինքս պարելու սիրահար եմ։

Երկրորդ,որովհետև պարը,պարը մեզ համար է և այլն։

Ժողովրդավար ու պարալիբերալ մարդ եմ ես։

Բայց։

Իբր թե իրավապաշտպան ու կնամեծար պուպուշիկներ։Կան լիքը մարդիկ ,ում դա կարող ա դուր չգալ

Կորպորատիվի ժամանակ չի պարում,կամ քեռու աղջկա հարսանիքին։

Մասնակցում է `Հայաստանն ուրախ երկիր է ,աճպարարական ակցիային,և հանրությունը լիովին իրավունք ունի հավանություն չտալ սյդ դիլետանտական համույթի ինքնադրսևորմանը։

Տնաշենները համ կառավարման մեջ են աղաղակող դիլետանտ ,համ արվեստի։

Ու ժողովրդավարության մասին թրեյնինգներով և ՀԿ֊ներով բան լսած բայց չսովորած գանձեր`մարդիկ նաև իրավունք ունեն խոսել այն մասին ,որ բենդերյան "Рога и копыта" օֆիսի գործունեությունը իրենց դուր չի գալիս,ու դրա համար դուր չի գալիս դրա հետ կապված "բենդ" շոուն։

Խոսքի ազատությունը, Շուռա, էշերի խելքի բանը չի։

Թեպետ ինձ որ հարցնես,էդ միավորումը լավ կլինի պարի ու թմբուկ խփի,քան կառավարի։

Վնասն ավելի քիչ կլինի։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more