▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Երևանի կենտրոնում. 4 վիրավորներից մեկի վիճակը ծանր է. 2-ը ոստիկաններ են

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել. ժամը 03։30-ի սահմաններում Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են 24-ամյա Փայլակ Թ.-ի վարած Hyundai մակնիշի 452 II 02 համարանիշի եւ 34-ամյա Ռաֆֆի Գ.-ի վարած Nissan մակնիշի 35 QZ 159 համարանիշի ավտոմեքենաները։

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Բախման հետեւանքով էլ Nissan-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում Լեւոն Բ.-ի կողմից կայանված Volkswagen Tuareg մակնիշի 35 NT 633 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետեւանքով Hyundai-ի վարորդը, նրա ուղեւոր 28-ամյա Շահեն Հ.-ն եւ Nissan-ի ուղեւորներ Գաբրիել Բ.-ն ու Հովսեփ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գաբրիել Բ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Աղբյուրի տեղեկություններով, Hyundai-ն հաշվառված է ՀՀ Ոստիկանության հաշվեկշռում, վարորդն աշխատում է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի օգնական, իսկ վիրավոր Շահեն Հ.-ն  2-րդ վաշտի հրամանատար։ Hyundai-ն ու Nissan-ը հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել են Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more