▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր հրդեհ Վանաձորում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.31-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ կանչ» և դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դպրոցի փողոցի թիվ 46 տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.07-ին, մարվել՝ 20.50-ին:

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 120 քմ:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more