▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում. «ԿամԱԶ»-ը շրջվել է. մեծ խցանում է առաջացել

 

 

 

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում 62-ամյա Միքայել Ա.-ն իր վարած КамАЗ մակնիշի 70 RR 909 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց իջնելիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել Աբովյան պուրակ եւ Հերացի փողոց ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին, պոկել նրանք եւ կողաշրջվել։

 

 

 

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Ճանապարհային ոստիկանները մեծ դժվարությամբ են հետաքրքրասեր վարորդներին հեռացնում դեպքի վայրից, քանի որ շատ վարորդներն էլ, ղեկը թողած, հեռախոսներով նկարում են կողաշրջված КамАЗ-ը։

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է «Սանիթեք» ընկերությանը, որ դեպքի վայր ժամանեն «Սանիթեք»-ի աշխատակիցներն ու հատուկ լուծույթով ու ջրով կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more