|
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա և Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Գոռ Դ-ի վարած «Tesla» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Սարգիս Ա-ի վարած «BMW» մակնիշի, Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ս-ի վարած «Hongqi» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Հ-ի վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 20-ամյա Ներսես Մ-ի վարած «Kia» մակնիշի և Երևանի բնակիչ 52-ամյա Արտյոմ Ղ-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։ |
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վիրավորների թվում կան երեխաներ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


