«Մեր երկրի ղեկավարները մեր ժողովրդի կողքին են ու դրանից ոչ-ոք չի զարմանում»: Այսօր ԵՊՀ-ում կազմակերպված հանդիպմանը նշել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն` խոսելով իրենց երկրում առկա ժողովրդավարության մասին: Նրա պարզաբանմամբ` իրենց երկրի նախագահը առանց թիկնապահների ուղեկցությամբ կարող է քայլել փողոցներում ու այցելել սրճարաններ:
«Ուրուգվայը դեռևս պաշտոնական դիրքորոշում չունի ԼՂ հարցի վերաբերյալ»,-նշել է Խորխե Օրիկոն` հավելելով, որ իրենց պետությունը շահագրգռված է համագործակցել և նպաստել խաղաղության գործընթացին:
Խորխե Օրիկոնը նաև հայտնել է, որ Ուրուգվայում հայերը, որոնք երկրի բնակչության 1 տոկոսն են կազմում, բավականին ծավալուն աշխատանքային գործունեություն են իրականացնում տարբեր ոլորտներում:
Հիշեցնենք, որ Ուրուգվայը առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: