▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհուրդ ոստիկանությանը. «ՉԻ»

«Բանից պարզվում է՝ նախօրեին Խորենացու փողոցում ոստիկանները քաղաքացիների և իրենց միջև պատնեշ ստեղծելու համար օգտագործել են նաև պատահական մի քաղաքացու բեռնատարը։ Վարորդի պատմելով՝ պարզապես Փողոցում կանգնեցրել են, մեքենան «քշել տվել» այդտեղ, ու վերջ։

 

«ՉԻ» - Սա նույնպես շատ բնորոշ է Հայաստանի համար։ Սովորաբար հակառակն է լինում ահաբեկիչներն են պատահական քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրում, առգրավում ինչ իրենց պետք է և օգտագործում սեփական կարիրնեքի համար, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է Այնպիսի տպավորության Է, թե ահաբեկիչները գրավել են ամբողջ քաղաքը, ու միայն մի խումբ իրավապահների է հաջողվել ամրանալ ինչ-որ շենքում ու շարունակել դիմադրել։

 

Ճիշտ կլինի, որ ոստիկանության ավտոպարկը համալրվի Արագած բեռնատարներով՝ հատուկ այսպիսի դեպքերի համար։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի՝ դեռ շատ Է պետք գալու»,–գրում է թերթը։

 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more