Ֆեյսբուքյան մի թերթոնում տեսանյութ էր հրապարակվել Վարդան Ղուկասյանի մոր հետ, որը ակնհայտորեն օգտագործվել է քաղաքական նպատակներով և դարձել է որոշ շրջանակների կողմից կազմակերպված տեղեկատվական մանիպուլյացիայի գործիք։
Քաղաքակիրթ հասարակությունում անընդունելի է քաղաքական պայքարի մեջ ներքաշել անազատության մեջ գտնվող անձի ընտանիքի անդամներին, առավել ևս՝ մորը, փորձելով նրա միջոցով ազդել հանրային կարծիքի վրա։ Նման վարքագիծը ոչ միայն բարոյականության, այլև քաղաքական պատասխանատվության կոպիտ խախտում է և վկայում է քաղաքական մրցակցության մեջ սեփական օրակարգ չունեցող ուժերի մասին։
Ակնհայտ է, որ փորձ է արվում մոլորեցնել ընտանիքի անդամներին՝ կեղծ սպասումներ ստեղծելով, թե քաղաքական գործընթացներից հրաժարվելու դեպքում հնարավոր կլինի լուծել անձի ազատության հարցը։ Սա իրավական առումով ևս վտանգավոր պրակտիկա է, քանի որ դատական և իրավական գործընթացները չեն կարող պայմանավորված լինել քաղաքական պայմանավորվածություններով կամ քարոզչական շահերով։
Միևնույն ժամանակ, տեղի ունեցածը մեկ կարևոր հանգամանք ևս արձանագրեց՝ ԴՕԿ կուսակցությունը և ԴՕԿ դաշինքը դարձել են իրական քաղաքական ուժ, որի աճող ազդեցությունը լուրջ անհանգստություն է առաջացնում այն շրջանակներում, որոնք իրենց քաղաքական ապագան վտանգված են տեսնում։
Որպես ԴՕԿ դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար՝ հայտարարում եմ, որ առաջիկայում հանրությանը կներկայացվեն այն քաղաքական, տնտեսական, իրավական և անվտանգության ոլորտների մասնագետներն ու գործիչները, որոնք իրենց մասնագիտական կենսագրությամբ և անցած ճանապարհով պատրաստ են ստանձնելու պետության վերակառուցման պատասխանատվությունը։
Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թե մանիպուլյացիաներով, այլ կազմակերպված, մասնագիտական և պատասխանատու կառավարմամբ, որի առանցքում լինելու է ՕՐԵՆՔԻ դիկտատուրան, քաղաքացիների արժանապատվության վերականգնումը և պետականության ամրապնդումը։
Հ․Գ․
Շնորհակալությունս այն լրատվամիջոցներին,ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին ֆեյսբուքյան այդ թերթունում տպված ստահոգ տեղեկությանը պատասխան տալու համար ։
Խնդրում եմ Վարդանի մայրիկին ՝ լինի իրեն տեղում ու դերում։ Բացառապես վստահի ու լսի տղային ։
Փաստաբան, ԴՕԿ կուսակցության և ԴՕԿ դաշինքի գլխավոր շտաբի պետ՝
Լևոն Բաղդասարյան
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝


