▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խնդրում եմ բարձրաձայնել, որ ժողովուրդը իմանա, թե ինչ է ուտում»

«Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը  ներկայացրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի նամակը․

«Հարգելի պարոն Ղուկասյան, խնդրում եմ բարձրաձայնել, որ Գրանդ Քենդի ընկերությունն իր արտադրած պրյանիկների (մեղրաբլիթ) մեջ օգտագործում է երկու հումք․

1)առաջին հումքում օգտագործվում է երկրորդ սորտի ալյուր

2) երկրորդ տեսակի մեջ օգտագործում է ինչքան հետադարձի խմորեղեն կարող եք պատկերացնել՝ սկսած պեչենիներից,  վերջացրած բորբոսնած տորթերով․ խոսքերս կհաստատի ցանկացած կին,  ով աշխատում է խմորեղենի բաժնում․․․ասեմ նաև սարքավորման տեղը,  որպեսզի չասեն լկտի սուտ է՝ խմորեղենի արտադրամաս՝ երկրորդ հարկ՝ աջ թևի վրա գտնվող վառարանների շարքի վրա, խնդրում եմ բարձրաձայնել, որպեսզի ժողովուրդը իմանա, թե ինչ է ուտում»:

Աղբյուրն՝ այստեղ

Այս նյութի ներքո պատրաստ ենք ներկայացնել նաև հակառակ կողմի կարծիքը, պարզաբանումը կամ հերքումը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more