▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրանք բոլոր նրանց, ովքեր ուզում են, որ այս պայքարը հաջողությամբ պսակվի

Րաֆֆի Հովհաննիսյանից այսօր պահանջել հրապարակել հետագա իր քայլերը, նույնն է, որ Լևոն Արոնյանից պահանջել շախմատ խաղալիս բարձրաձայն արտահայտի իր մտքերը:
Մի բան ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ ռազմավարություն է որդեգրել: Ռազմավարություն, որը հաղթանակ բերեց փետրվարի 18-ին և շարունակում է ՀՀ քաղաքական օրակարգում պահել նախագահական ընտրությունները:
Խորհուրդ կարելի է տալ, մտքեր արտահայտել, որն է ճիշտ և որը սխալ, բայց որ այդ ամենի հետ մարդիկ իրենց ներկայացնում են ամենագետ, որ իրենք են առաջարկում միակ հաղթական ռազմավարությունը, ավելի շուտ հակակրանք է առաջացնում այդ մարդկանց հանդեպ, քան համակրանք է առաջացնում: 
Մի խնդրանք ունեմ բոլոր նրանց, ովքեր ուզում են, որ այս պայքարը հաջողությամբ պսակվի: Մի նահանջեք, հավատով ու վստահությամբ առաջնորդեք ձեր ցանկությունը և ձեր գործնական քայլերով մաքսիմալ շատ մարդ ապահովեք ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը:

 

Արման Մուշեղյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more