▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը»․ Գարեգին Երկրորդ

«Հայրենիքում տիրող դժվարին իրավիճակում խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը, որով ապօրինի քայլեր և բռնաճնշումներ են սանձազերծվել ՀԱԵ և բարձրաստիճան եկեղեցականության դեմ»,- Մարսելի «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցում ելույթի ժամանակ ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Այսօր մեր հայրենիքն ու հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Անցնող 5 տարիների ընթացքում Արցախյան պատերազմի, Արցախի հայաթափման և մեր հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հետևանքով դեռևս արյունահոսում են ազգիս զավակների սրտերը, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայորդիների ազատ արձակման ու չընդհատվող մշակութային ցեղասպանությունը կասեցնելու հարցերը։

Լիահույս եմ, որ ժողովրդի միասնությամբ, հավատքի և առ եկեղեցին հավատարմության շնորհիվ կհաղթահարվի այս փորձությունն ու կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները»,- իր խոսքում նշել է Վեհափառը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more