▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղազարյան֊Կարապետյան սիրառատ զրույցի մասին․ Գոռ Մադոյան

Լրագրող Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ղազարյան֊Կարապետյան սիրառատ զրույցի մասին

Ա. Պետրոս Ղազարյանը չափից ավելի բարի, զուսպ ու կառուցողական էր։ Կարծես ոչ թե գիշատիչ, այլ՝ բուսակեր Պետրոսն էր եթերում։ Մի պահ նույնիսկ մտածեցի որ Պետրոսին փոխարինել են, կամ աստված չարասցե, հուշել են լինել ջերմ ու մտերմիկ։ Եվ քանի որ մենք տեսել ենք պարոն Ղազարյանի գիշատիչ եթերները, ապա նրա այսօրվա բուսակերությունը տարակուսանք առաջացրեց։ Մահն է արդյոք թե նինջ քեզ, պատել պայծառ մեր Պետրոս։

Բ. Փոխադարձ հարգանքի ու զսպվածության, բարիդրացիության մթնոլորտը ընդհանրապես չէր արտացոլում ՔՊ անդամների ու նրանց կից եթերագլուխների վայնասունը թե Կարապետյանները ռուսական դրածոներ են։ Հետևաբար, կամ Պետրոս Ղազարյանը ինքնաբուխ ջերմության ու սիրո բռնկման մեջ էր, կամ էլ՝ սաբոտաժ էր անում․․․

Գ. Նարեկ Կարապետյանը բավականին լավ էր պատրաստվել

(իհարկե հաշվի ենք առնումբուսակեր Պետրոսին) և գրեթե հարց ու հարված չկար, որի տակից դուրս չեկավ։

Ամփոփելով, ավելի ջերմ, հաճելի ու սիրառատ զրույց հնարավոր չէր։ Այսպիսի ընկերական հանդիպում մեկ էլ Լոկոմոտիվ ֊ Կռիլյա֊Սովետով խաղն էր։ Ես միայն հիասթափված եմ ու հուսախաբ, կարելի էր գոնե ամոթից ելնելով մի քիչ սրություն մտցնել ու գոնե կես խաղակես ֆուտբոլի տնազ ցույց տալ, այլ ոչ թե այն ինչ տեսանք։

Այս տրամադրությամբ, Կարապետյանների «Ուժեղ Հայաստանը» մի գտածո ընդդիմություն կլինի Փաշինյանի համար՝ ունենալով առաջնորդ, որը չի կարող երկրի ղեկավար լինել, այնպես ինչպես Գարեգին Բ-ն  է գտածո ընդդիմադիր, երբ ոչ եկեղեցին, ոչ Գարեգինը չեն կարող քաղաքական հավակնություններ ունենալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more