|
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նա ով 2025-ի օգոստոսի 8-ին 100 տարով տվեց միջանցք, դրանից առաջ 2024-ի դեկտեմբերին խոսում էր 100 տարով պետության գոյությունը երաշխավորելու հնարավորությանը մոտ լինելու մասին: Համընկնու՞մ, չեմ կարծում: Դրանից առաջ 2022-ին խոսում էր 50-100 տարով ՀՀ-ի գոյությունը քիչ, թե շատ երաշախավորելու մասին. լիրիկական պոպուլիզմը չմեջբերեմ: Սա էլ է՞ համընկնում, ևս չեմ կարծում: Դրանից առաջ 2021-ին Սյունիքում ըստ մամուլի հրապարակումների փակ հանդիպումներում հայտարարում էր «Եթե չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն»ի մասին: Սա ևս համընկնում չէ, այլ արդեն շուրջ չորս տարի «պատերզամի և խաղաղության» հորիզոնականներում ձեր վախերով ձեզ կառավարելու հստակ քաղաքական վարժություն: Դրանից առաջ 2020-ին պատերազմ էր այդ «միջանցքի» գլխավոր և ամենաէական խոչընդոտ Արցախի կործանման համար: Այո հստակ վերացման և կործանման, որպես խոչընդոտ: Այն, որ դա խոչընդոտ էր, ապացուցում է այսօրվա քաղաքականությունը Արցախ երևույթի ու բառի նկատմամբ: Երբ դուք զարմանում եք, թե ինչո՞ւ է այս իշխանությունը ուրանում Արցախն ու հրաժարվում նույնիսկ բառից էլ չեմ ասում պահանջատիրությունից ապա արեք մեկ տրամաբանական վարժություն, որը կոչվում է՝ ի՞նչ պետք է անել միջանցք տալու համար և խոչընդոտը վերացնելու համար: Համոզված եմ պատասխանը հետևյալն է՝ կործանել խոչընդոտը և մոռանալ այն: Սա էլ էր պատահականությու՞ն: Վստահաբար ոչ, որովհետև այդ պատերազմի համար պատրաստ էր ամեն բան, պարտության համար ևս: Դրանից առաջ 2018-ի հոկտեմբերից 2019-ի սեպտեմբեր Բոլթոն-Փաշինյան սերտ շփումներն էին: Ով է Բոլթոնը և ի՞նչ էր ուզում Արցախից հերիք է ա Արցախ, Բոլթոն, Մեղրի բառերը միասին google անել և պատկերը ձեզ պարզ կլինի: Դիտեք նաև՝ |
««Խաղաղություն բերողին» նախ «պատերազմ բերելու» համար էին բերել»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


