▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչը փոխեց հրացանով Տեր Տաճատն ու դարձավ Ապարանի փրկության խորհրդանիշը

1918 թվականի մայիսին, երբ թուրքական զորքերը շարժվում էին դեպի Երևան, Ապարանի ճակատում կային մարդիկ, որոնց անունները պատմությունը հաճախ չի հիշատակում այնքան, որքան արժանի են։

Նրանցից մեկը Նիգավանի քահանա Տեր Տաճատ Պողոսյանն էր։

Երբ շատերը մտածում էին ընտանիքներին փրկելու և նահանջելու մասին, Տեր Տաճատը համագյուղացիներից կազմեց փոքրաթիվ մարտական ջոկատ և կանգնեց թշնամու դեմ։ Ըստ պատմական աղբյուրների՝ նա իր ջոկատով առաջիններից էր, որ կրակ բացեց թուրքական առաջապահ ուժերի վրա՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը դեպի Երևան։

Բաշ-Ապարանի հերոսամարտում հայ հոգևորականությունը պարզապես աղոթող չէր։

Տեր Տաճատի կողքին կռվում էին նաև Տեր Հովհաննես Տեր-Մինասյանը, Տեր Գևորգ Հայրապետյանը և այլ հոգևորականներ, որոնք զենքը ձեռքին պաշտպանեցին հայրենիքը։

Այսօր, երբ հիշում ենք Դրոյին, Սեդրակ Ջալալյանին, Արսեն Տեր-Պողոսյանին և մյուս հերոսներին, չպետք է մոռանանք նաև այն քահանային, որը խաչի կողքին վերցրեց զենքը և կանգնեց իր ժողովրդի կողքին ամենածանր պահին։

Հավերժ փառք Տեր Տաճատ քահանային և Բաշ-Ապարանի բոլոր հերոսներին

Նյութի աղբյուրն՝ այստեղ

info@asekose.am/095519696
Հասարակություն more