Wildberries –ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները
Անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը ԱրմենիաSputnik–ին ասել է, որ Wildberries-ում վաճառքները դադարեցվել են առանց որևէ պատճառաբանության, մի քանի ժամում։ Վաճառողները սկսել են այդ մասին ահազանգել տելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։ Երեկ երեկոյան արդեն բոլոր հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքները փակվել են։
«Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։ Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները»։
ՀՀ պատկան մարմինները դեռ պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տվել և չեն հաստատել խնդրի առկայությունը։


