▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

WhatsApp-ից մի օգտվեք

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե գաղտնալսումների մրցույթ կազմակերպվեր աշխարհում, ապա Հայաստանի իշխանությունները հաստատ առաջին տեղը կզբաղեցնեին։ Նրանք շարունակ կատարելագործում են գաղտնալսումների համակարգերը, նոր տեխնիկա են բերում եւ նորանոր կառույցների են գաղտնալսելու հնարավորություն ընձեռում, որ խաչաձեւ ստուգումներով պարզեն, թե գաղտնալսող կառույցները՝ ԱԱԾ-ն, հակահետախուզությունը, հակակոռուպցիոնը եւ այլն, ինչ են խոսում իրենց մասին եւ ինչքանով են ստացված տեղեկատվությունը զեկուցում իրենց։

Այս մասին, իհարկե, ՀՀ բնակչության մեծ մասը գիտի, ուստի կապի պարզ միջոցներից մարդիկ հիմնականում հրաժարվել են եւ հաղորդակցվում են կապի այլընտրանքային միջոցներով, բջջային հավելվածներով․ WhatsApp, Telegram, Viber, Signal, որոնք առավել պաշտպանված են:

Վստահելի աղբյուրից տեղեկացանք, որ վերջերս ՀՀ իշխանությունը ստացել է WhatsApp հաղորդակցության միջոց մուտք գործելու բոլոր հնարավորությունները, եւ այս ցանցում կատարվող բոլոր հեռախոսազրույցներն ու հաղորդագրություններն այլեւս հասանելի են պետական կառույցներին։ Այսինքն, WhatsApp-ն այժմ նույնքան հասանելի է, որքան սովորական բջջային խոսակցություններն ու հաղորդագրությունները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more