▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի է ենթարկվել ՊՎԾ պետի տեղակալը

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ճանապարհահատվածում բախվել են 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներ։

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մեկը ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Բազիկյանն է։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more