▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի է ենթարկվել Մատաղիսի զորամասի հրամանատարի տեղակալը. կինն ու դուստրը հիվանդանոցում են

 

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 30-ամյա Մանուկ Մելքոնյանն իր վարած Mitsubishi մակնիշի 82 FF 002 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ 30-ամյա Ելենա Համբարձումյանը և 12-ամյա Սոֆիա Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Մ. Մելքոնյանն աշխատում է ԼՂՀ Պաշտպանության բանակի Մատաղիսի զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ է, իսկ վիրավորները նրա կինն ու դուստրն են։


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more