|
Օգոստոսի 8-ին, ժամը 06:23-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և մեկ զոհ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, մեկ տուժած ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ: Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը և 3 վիրավորները ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ |
Վթար Արագածոտնում. զոհվածն ու վիրավորները ծառայում էին Գյումրու ռուսական ռազմաբազայում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more



