▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վովայի Արշակն արդարացվել է

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը (Վովայի Արշակ) վերդիկտով արդարացվել է։

Այս մասին «Հրապարակ»-ին հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ էլ քննվել է նրա վերաբերյալ քրեական գործը։

Վերջնական դատական ակտը հրապարակվելու է հունվարի 31-ին, մինչ այդ լինելու են դատալսումներ։
Գլխավոր դատախազությունից այս որոշման վերաբերյալ մեզ փոխանցում են․ «Կայացված դատական ակտի վերաբերյալ, այն ստանալուց հետո, վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու»։

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /երկու դրվագ/ հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման հատկանիշներով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more