Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանին վնասվածքից ապաքինվելուց անմիջապես հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ չի տրվել։
«Կոնկրետ պայմանավորվածություններ չկան, որ Արմանը վերադառնալուց անմիջապես հետո կպայքարի տիտղոսի համար»,- ТАСС -ին հայտնել են մարտիկի թիմից:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր եկել թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ պայքարից։ UFC-ն արդեն հայտարարել է, որ Մախաչևի նոր մրցակիցը UFC 311-ում կլինի բրազիլացի Ռենատո Մոիկանոն։
Դիտեք նաև՝
***