|
Այսօր ՀՀ Ներքին գործեր նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արարատի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ՊԾ Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Սուրենավանի և Արմաշի արագաչափերը կոտրել է։ Պարեկներն օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ կոտրողը «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայով է և նրան վնասազերծելու համար գումարտակի հրամանատարը, գումարտակի հրամանատարի տեղակալը, վաշտի հրամանատարն ու պարեկներ Վարդան Կարապետյանն ու Ավետիս Խաչատրյանը դարանակալել են Արարատի մարզում ու նկատում են, որ կասկածելի ավտոմեքենան հասնում է Վեդի։ Պարեկներին հաջողվում է նրան կանգնեցնել ու բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին։ Նա Երևանում հաշվառված, Արարատի մարզում բնակվող 36-ամյա Նարեկ Ա․-ն է։ Պարզվել է, որ նա կոտրել է Երասխ, Սուրենավան, Արմաշ, Զանգակատուն գյուղերում տեղադրված բոլոր արագաչափերը, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ճանապարներին տեղադրված արագաչափերը։ Հիշեցնենք, որ հեղափոխության ժամանակ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն էր կոչ անում բոլորին` պայքարել արագաչափերի դեմ, որովհետև «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»: Դիտեք նաև՝ |
Վնասազերծվել է 36-ամյա տղամարդն, ով կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված արագաչափերը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


