▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Կրամնիկը պարտվեց. Մագնուս Կարլսենը կվիճարկի չեմպիոնությունը Վիշի Անանդի դեմ

Լոնդոնում նորվեգացի Մագնուս Կարլսենի հաղթանակով ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Աշխարհի առաջին համարն առաջին անգամ կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի դեմ չեմպիոնական մրցախաղը տեղի կունենա հաջորդ տարի:

Հավակնորդների մրցաշարի վերջին տուրում Վլադիմիր Կրամնիկը սեւերով պարտվեց Վասիլի Իվանչուկին եւ Կարլսենի հետ վաստակեց 8.5-ական միավոր: Կարլսենը վերջին տուրում պարտվեց Պյոտր Սվիդլերին: Հավասար արդյունքի պայմաններում Կարլսենը գրավեց առաջին տեղը, քանի որ մրցաշարում տարել էր 5 հաղթանակ, իսկ Կրամնիկը՝ 4 հաղթանակ: Անձնական հանդիպումներում հաշիվը հավասար էր՝ երկու ոչ ոքի:

Աղբյուրը` Նյուզ.am Sport

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more