▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վիոլա Ջուր» ընկերության աշխատանքների հետեւանքով Երեւանի կենտրոնի մի մասը հոսանքազրկված է

«Վիոլա Ջուր» ընկերության աշխատանքների հետեւանքով Երեւանի կենտրոնի մի մասը հոսանքազրկված է

«Վիոլա Ջուր» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Մյասնիկյան ենթականը սնող երկու մալուխ, որի հետեւանքով ժամը 15.20-ից հոսանքազրկված են Մյասնիկյան պողոտայից մինչեւ Սայաթ-Նովայի ու Մաշտոցի պողոտայի, ինչպես նաեւ հարակից այլ հատվածներ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այլընտրանքային սնուցմամբ վերականգնել է որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, սակայն ամբողջությամբ դեռեւս վերականգնել հնարավոր չի լինում։

Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more