▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց․ կան ձերբակալվածներ

Փետրվարի 15-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բագրևանդ փողոց 102 հասցեում գտնվող «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց ծեծկռտուք է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նշված հասցեից խուլիգանություն կատարելու համար ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արթուր Հ․-ին, Երևանի բնակիչներ 23-ամյա Սերգեյ Ս․-ին, 20-ամյա Հարութ Մ․-ին, 22-ամյա Ֆելիքս Կ․-ին, 23-ամյա Արման Ա․-ին, 40-ամյա Յանիս Ա․-ին և 46-ամյա Վադիմ Հ․-ին։ Պարզվել է, որ Յանիս Ա․-ն և Վադիմ Հ․-ն վիճաբանել են Հարութ Մ․-ի, Արթուր Հ․-ի, Սերգեյ Ս․-ի, Ֆելիքս Կ․-ի և Արման Ա․-ի հետ, ինչի ժամանակ անհարգելից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը միմյանց հասցեներին հայհոյանքներ են հնչեցրել և քաշքշել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more