▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանության հետևանքով վիրավորներից մեկը Արջուտի վարչական ղեկավարն է

Հունվարի 1-ին դանակահարություններ են տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արջուտ բնակավայրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև և կան դանակահարվածներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած քրեական և համայնքային ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Դավիթ Հովհաննիսյանն ու 44-ամյա Արտյոմ Բուլչիյանը:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկաններին ու քննիչներին ենթադրյալ կատարողի ինքնությունը հայտնի է, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չի հայտնվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Դ. Հովհաննիսյանը Արջուտ բնակավայրի վարչական ղեկավարն է։

***

«ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ իրավապահներն այս պահին ողջ Լոռու մարզում խուզարկություն են սկսել, փնտրում են Արջուտի գյուղապետին դանակահարողին, որն, ըստ նախնական տեղեկությունների, Արջուտ համայնքից է ու 22-ամյա երիտասարդ է։

Լրատվականին հայտնի է դարձել, որ այս պահին համայնքում տուն առ տուն խուզարկություններ են սկսվել, իսկ ահա համայնքի ղեկավարի վիճակը ծանր է՝ տեղափոխում են Երևան։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին՝ ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Արջուտ բնակավայրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև և կան դանակահարվածներ։

 

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնել էր, որ վիրավորներից Դ. Հովհաննիսյանը Արջուտ բնակավայրի վարչական ղեկավարն է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more