▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն

Թարմացում․ Խնդրում եմ իմ դիմումը փոխնախագահ Ալիևային չընկալել որպես քաղաքականություն ու չընդունել զայրույթով, այլ ընկալել սրտացավությամբ ու կարեկցանքով։ Այս մասին գրել է Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը՝ անդրադառնալով իր՝ Մեհրիբան Ալիևային գրված դիմումի շուրջ քննադատություններին։

***

Բաքվում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ ներման խնդրանքով

Սոցցանցերում հրապարակված իր նամակում Լինդա Էուլջեքչյանը նշում է, որ իր ամուսինը հինգ տարի է` գերության մեջ է։ Ներումը տուն կվերադարձնի նրան, որին  ընտանիքը շատ է կարոտում։

Այս առիթով բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը գրել է․ Անտերի երկրում այսպես է. երբ երկրիդ իշխանական վերնախավն ու աած-ն զբաղված են պատարագի տեքստ խմբագրելով, հոգևորականների բանտարկելով, հայ գերիների հարազատներն իրենք պետք է թշնամու ոտքերն ընկնեն, խնդրեն, որ իրենց հարազատին ազատեն...

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more