ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկրաշարժ Ադրբեջանում, որն զգացվեց Հայաստանում
Այսօր, դեկտեմբերի 21-ին գիշերը երեքն անց էր՝ երկրաշարժերի Last Quake հավելվածն ահազանգեց մոտերքում տեղի ունեցած 4.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի մասին: Ադրբեջանի տարածքում էր, Գյանջայի մոտ: Բայց զգացվել էր ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում: Նաև Իրանում: Ընդամենը մեկ ամիս առաջ նույն տեղում էլի երկրաշարժ էր, որը մենք էլ զգացինք: Չգիտեմ ձեզ ինչքանով կհետաքրքրի, բայց վերջին մեկ ամսում 4 մագնիտուդին մոտ ու ավելի 17 երկրաշարժ է արձանագրվել Ադրբեջանում:
Իսկ երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն:
1139թ. Գանձակն ավերած աղետաբեր երկրաշարժի մասին Կիրակոս Գանձակեցին գրում է.
«Գանձակի երկրաշարժը կործանեց քաղաքը և շինությունները, քաղաքը տապալվեց բնակիչների վրա… Երկրաշարժից մեռավ մեծ վարդապետ Գրիգորը, հանդերձ բազմաթիվ այլ մարդկանց՝ կանանց ու մանուկների, որոնց թիվ չկար և որոնք սպանվեցին` մնալով շենքերի փլատակներում: Փլվեց և Ալհարկ լեռը, և կապեց այն ձորակը, որն անցնում էր նրա միջով, որից գոյացավ ծով, որը մնում է մինչև այսօր»»։
«Վերջին մեկ ամսում 17 երկրաշարժ է արձանագրվել Ադրբեջանում»․ Նիկոլայ Գրիգորյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


