▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջապես․ Ուայթն ընդունել է անարդարացի վերաբերմունքը Ծառուկյանի նկատմամբ

UFC-ի գլխավոր տնօրեն Դեյնա Ուայթը հաստատել է, որ կազմակերպությունն անարդարացի մոտեցում է ցուցաբերել թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանի նկատմամբ՝ նրան չընդգրկելով ժամանակավոր չեմպիոնական գոտու համար պայքարում։ Այս մասին գրում է ԱրմՍպորտ.am-ը։

UFC 324 մրցաշարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Ուայթը համաձայնել է այն պնդումներին, որ հայ մարտիկն անարժանաբար է դուրս մնացել տիտղոսային մենամարտի հավակնորդների ընտրությունից։

«Այո, դա այդպես է։ Նրանք բոլորը ճիշտ են», — նշել է Ուայթը։

Բացի այդ, կազմակերպության ղեկավարը անդրադարձել է Ծառուկյանի հաջորդ հնարավոր ելույթին՝ չբացառելով, որ նա կարող է մասնակցել ԱՄՆ Սպիտակ տանը կայանալիք մրցաշարին։

«Հիմա դժվարանում եմ միանշանակ պատասխանել, բայց, հավանաբար, այո», — եզրափակել է Դեյնա Ուայթը։

MMA-ում Արման Ծառուկյանի ակտիվում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։ Իր վերջին մենամարտում, որը տեղի է ունեցել Fight Night 265 մրցաշարի շրջանակներում, նա հաղթանակ է տարել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more