▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վենսը նշել է, թե ժողովրդավարության անվան տակ ինչ այլանդակություններ է թույլ տալիս Եվրոպան»

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փոխնախագահ Վենսի ծրագրային փայլուն ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովին։

Նա դիվանագիտորեն, բայց հստակորեն ցույց է տալիս, թե ժողովրդավարության անվան տակ ինչ այլանդակություններ է թույլ տալիս Եվրոպան՝ լռեցնելու իշխող ուժերի համար «անցանկալի» կարծիքները։
Այս տեսանկյունից՝ Հայաստանում իշխող ճղճիմ ռեժիմի վարքագիծը պարզապես կարող է համարվել այդ կեղծավոր քաղաքական գծի դասագրքային օրինակ։
Բռավո՛, փոխնախագահ Վենս»։

***

«Մեդիա-կենտրոն» ծրագրի խմբագիր համակարգող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսի ելույթը Մյունխենում աշխարհաքաղաքական ճոճանակի՝ դեպի աջ ճոճքի «ավետումն» էր:
Բառերն ուղղակի սղոցում էին դահլիճում նստած ձախականների ականջները:
Անգամ կադրերից տեսանելի էր, թե օրվա եվրոպական բյուրոկրատիան և ԱՄՆ-ի աջ պահպանողականները որքան տարբեր արժեքային հարթությունների վրա են: Սա նաև մեծ խթան է եվրոպացի աջական ուժերի համար:
Օրբանը, կարծում եմ, հիմա «Մուրադի դեմք» է ընդունել, Ֆրասիայում Լը Պենը, Գերմանիայում ազգայնականները մեծ քաղաքական էներգիա ստացան:
Վենսի խոսակցությունն իրականում ավելի շատ նրանց հետ էր, ոչ թե դահլիճում նստածների: Իսկ Գերմանիայում 8-9 օրից արտահերթ ընտրություններ են»:

***

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ փոխնախագահ Վենսն այսօր Մյունխենյան անվտանգության հարցերով համաժողովին հայտարարել է, որ ԱՄՆ-ին ավելի շատ անհանգստացնում է Եվրոպայի կողմից իր կարևորագույն արժեքներից նահանջը, քան ՌԴ-ի և Չինաստանի կողմից սպառնալիքը:
Ըստ Վենսի՝ լրջագույն խնդիրներն են ապատեղեկատվությունն ու ընդդիմախոսներին լսելու ցանկության բացակայությունը:
Նա նշել է, որ ԵՄ երկրների իշխանությունները պետք է դադարեն հետապնդել իրենց հակառակորդներին, ազատազրկել նրանց և ճնշել զանգվածային լրատվության միջոցներին:
Վերոգրյալն տառացիորեն նկարագրում է հայաստանյան իրականությունը և ուղերձ է նաև օրվա իշխանությանը»։

***

«Սպառնալիքը, որն ինձ ամենաշատն է անհանգստացնում Եվրոպայի հետ կապված, Ռուսաստանը չէ, Չինաստանը չէ։ Ինձ մտահոգում է ներսից եկող սպառնալիքը, նահանջը՝ կարևոր արժեքներից»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։

Նա կշտամբել է Եվրոպային խոսքի ազատությունը սահմանափակելու փորձի համար։ Վենսի խոսքով` ԵՄ-ի խնդիրն այն է, որ իշխանությունները պետք է հաստատեն ժողովրդավարության իրենց մանդատը, չվնասեն ընդդիմախոսներին, նրանց բանտարկեն կամ ճնշում գործադրեն լրատվամիջոցների վրա։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more