▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեճին միջամտած քեռիները ծեծի են ենթարկել 16-ամյա տղային ու նրա հորը

Դեկտեմբերի 18-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի 2 բնակիչներ վիճաբանել են միմյանց հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 18-ին ժամը 11։00-ի սահմաններում Քաղցրաշեն գյուղի դպրոցի դահլիճում 16-ամյա Ֆ․ Հ․-ն, վերջինիս համադասարանցի 16-ամյա Վ․ Հ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են 16-ամյա Ա․ Խ․-ի հետ, որի վերաբերյալ իմանալով Ֆ․Հ․-ի մորեղբայրներ, Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Դարիկ Խ․-ն և 46-ամյա Արմեն Խ․-ն Ա․ Խ․-ին և վերջինս հորը՝ Արման Խ․-ին պարզաբանումներ կատարելու նպատակով հրավիրել են Քաղցրաշեն գյուղի վերջնամաս, որտեղ ծեծի են ենթարկել վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Դարիկ և Արմեն Խ․-երը ձերբակելվել են և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more