▲ Դեպի վեր

Monday, 17.02.2025 lang.iso lang.iso lang.iso

«Վազգենի եսիմինչը դարձավ քայլիստների կցորդ, որ սույն ծյոծը քայլիստներից քայլիստ ներկայանա...»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Սա` Վազգենի եսիմինչը, երևանյան ժողջանին խաբեց որպես ըննդիմադիր ու մտնելով Երևանի ավագանի անմիջապես դարձավ քայլիստների կցորդ, որ հիմա էլ իր թիմակից սույն ծյոծը քայլիստներից քայլիստ ներկայանա...

Ժողջան լա՞վ ես...Լա՞վ եք, որ Արամ անունով սույնի քաղաքական թիմին եք ընտրել...»։

***

Երեքշաբթի օրը` հունվարի 28-ի երեկոյան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձի միջոցով հայտարարեց, որ հանրային տրանսպորտի գինը վերանայվել է` դարձել է 150 դրամ` 300 դրամի փոխարեն: Սա փաստացի Ավինյանի երկրորդ հետքայլն է` տրանսպորտի սակագնի բարձրացման հարցում: Թեմայի վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ:

- Տիկին Խաչատրյան, քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունները` «Հանրապետություն» խմբակցության հետ միասին անմտածված քայլեր են անում, չհիմնավորված թանկացումների գնում: Դրա վառ ապացույցը Ավինյանի երկրորդ հետքայլն էր: Ստացվում է, որ ոչ մի հաշվարկ չե՞ք անում` նման կտրուկ թանկացումից առաջ:

- Ոչ, բնականաբար այդպես չէ, հաշվարկներ արվում են ու դրանք կան, մենք ասել ենք, որ Երևանի կողմից արվող դոտացիաների հաշվին է, որ նման զիջումներ են արվում: Այսինքն` մենք շարունակելու ենք քաղաքային բյուջեից գումար տրամադրել ավտոբուսների համար, քաղաքացիների անհանգստությունների պատճառով: Բայց այնպես չէ, որ նահանջ է ու մենք մեր նախնական ասածներից հետ ենք կանգնել, ոչ, բացարձակ: Ուղղակի առաջարկվում են փաթեթներ ու 150 դրամ:

- Դե, այնպես չէ, որ Երևան քաղաքի բյուջեն ինչ-որ մեկն իր հայրական տնից օժիտ է բերել, դա էլ է քաղաքացիների հարկերի հաշվին գոյանում: Ի դեպ` ո՞վ է հաշվարկներ անո՞ւմ:

- Հաշվարկներն արվում են համապատասխան բաժինների ու վարչությունների կողմից, հաշվարկներ արվել են, ֆինանսները մեզ է ներկայացնում, ինչից հետո մենք էլ մեր մասնագիտական հանձնաժողովներում քննարկում ենք այդ հարցերը:

- Մարդիկ 150 դրամից էլ են դժգոհ, այդ հավելյալ 50 դրամից է՞լ գուցե հետ կանգնեք:

- Գիտեք ինչ, ես 300 դրամի, ներողություն, երեք անգամյայի կողմնակից եմ, ու ես ինքս հետ չէի կանգնի թանկացումից, բայց մեզ մոտ որոշումները մեծամասնությունն է կայացնում, եթե ինձ մնար, կթանկանար տրանսպորտը ավելի շատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more