▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վաղը Բրյուսելում ձեզ ասելու են՝ փակեք Հայաստանի երկինքը ռուսական ինքնաթիռների համար, դուք ի՞նչ եք անելու․ Փակելու եք»․ ՌԴ փոխվարչապետ

«Նախորդ տարում ՀՀ-ի հետ ապրանքաշրջանառության մեջ ունեցել ենք շուրջ 2 մլրդ դոլարի կորուստ, այս տարի միտումը շարունակվում է և խոսքը 3 մլրդ դոլարի մասին է, ակնհայտ է, որ տարեվերջի դրությամբ շուրջ 6 մլրդ դոլար կկորցնենք»,- Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում հայտարարեց ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։
Հիմնական պատճառների թվում նա նշել է արգելքները, խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը։ Կան նաև փոխադարձության խնդիրներ։ Անհրաժեշտ է ընդլայնել Վերին Լարսի անցակետերի թողունակությունը, որտեղ այս օրերին կրկին գրանցվում են մեծ խցանումներ։

Նա նաև կարծիք է հայտնել, որ ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման պատճառով ռուսական բիզնեսը հասկանում է՝ «Հայաստանում հեռանկար չունի»։
«Վաղը Բրյուսելում ձեզ (Հայաստանին – խմբ.) ասելու են՝ փակեք երկինքը ռուսական ինքնաթիռների համար, դուք ի՞նչ եք անելու։ Փակելու եք, որովհետև այլ տարբերակ չեք ունենալու։ Վաղը ձեր վարորդները գալու են և հասնեն Վերին Լարս, որից հետո բեռները կցվելու են ռուսական կամ բելառուսական բեռնատարներին, հայ վարորդը հետ է վերադառնալու։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական կողմի դիրքորոշմանը, բայց մեր շուկան մենք պաշտպանելու ենք։ Դրա համար էլ այսօր Հայաստանի հետ առևտրաշրջանառությունն ընկնում է», – նշել է նա։

***

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, ըստ ընթացիկ իրավիճակի, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։

Հիմնական պատճառների թվում նա նշել է արգելքները, խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը։ Կան նաև փոխադարձության խնդիրներ։ Անհրաժեշտ է ընդլայնել Վերին Լարսի անցակետերի թողունակությունը, որտեղ այս օրերին կրկին գրանցվում են մեծ խցանումներ։

2024 թ–ին երկրների միջև առևտուրն աճել է գրեթե 1.6 անգամ՝ հասնելով ռեկորդային 12 միլիարդ դոլարի։

Դիտեք նաև՝ 

«Երևանը վերածվել է կենսունակ քաղաքի». Օվերչուկը չի թաքցնում իր հաճելի զարմանքը Հայաստանի և նրա մայրաքաղաքի տնտեսական զարգացման վերաբերյալ 

ՌԴ փոխվարչապետը տպավորիչ աճի տեմպերը կապում է ԵԱՏՄ–ին անդամակցելու հետ։ 

«Մեծ թվով չվերթեր են ֆիքսված, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև։ Մենք իսկապես ունենք ընդհանուր մշակույթ, այնքան ենք միախառնվել, որ չգիտես, թե ով է քո առջև՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի քաղաքացի։ Իսկ իրականում դա կարևոր էլ չէ»–ասաց ՌԴ փոխվարչապետը Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more