▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վավերագրական ֆիլմերի փառատոն Եղեգնաձորում

Եղեգնաձորում վավերագրական ֆիլմերի փառատոնին մասնակցել է նաև Վայոց Ձորի մարզպետը : Մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել:
«CAUCADOC» նախագծի շրջանակներում Եղեգնաձորում իրականացավ մարդու իրավունքների վերաբերյալ դոկումենտալ ֆիլմերի փառատոն: Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության նախաձեռնությամբ՝ Եվրոմիության եւ Չեխական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Վայոց Ձորում փառատոնը կազմակերպելու իրավունքը ստացել էր Եղեգնաձորի «Սոցիալ- հոգեբանական կենտրոն» ՀԿ-ն: Կազմակերպության անդամները հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձիք ակտիվ մասնակցություն են ունեցել եռօրյա փառատոնին: Փառատոնի ձևաչափը դիտումներից հետո ենթադրում է քննարկումներ: Քանի որ ծրագրում ընդգրկված էին նաև ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մարդկանց մասին եվրոպական ֆիլմեր և դահլիճում ներկա էին, մարզպետարանի աշխատակիցներ և մարզպետը, հաշմանդամները քննարկումների ընթացքում առաջ քաշեցին, մի շարք առաջարկներ Եղեգնաձորում ցերեկային խնամքի կենտրոն ստեղծելու , հարկային դաշտում հաշմանդամ գործարարների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու առաջարկ մշակելու, շենքերի հասանելիության մասին: Մարզպետ էդգար Ղազարյանն էլ ողջունելով փառատոնն ու այն թեմաները որոնք ներկայացվում են, շնորհակալություն հայտնեց հասարակության այս խմբի առաջարկներին ծանոթանալու և նրանց հետ շփման հնարավորության համար: 
Փառատոնի ընթացքում քննարկվեցին նաև միգրացիոն, բնապահպանական, և այլ խնդիրներ՝ ցուցադրվող ֆիլմերին համապատասխան: Եղեգնաձորի«Մեդիա կենտրոն»-ի հետ համատեղ կազմակերպվել էր ֆոտոկոլաժների և լուսանկարների մրցույթ ցուցադրություն: Առաջին տեղը գրավել էր Նարեկ Բաբայանը «Զսպաշապիկ» բնապահպանական նկարի համար, երրորդ տեղը Տիգրան Գևորգյանը «Ծերությունը վանդակում»լուսանկարի համար : Սահմանվել էր հկ-ի բարեկամ, անժամանակ կյանքից հեռացած «Հույսի կամուրջ» կազմակերպության աշխատակից Արմինե Կարախանյանի անվան մրցանակ: Նա պետք է մասնակցեր փառատոնին իբրև կամավոր, բայց արեց ավելին... Իր ողջ կյանքի ընթացքում ապրելով ու աշխատելով հանուն հավասար հնարավորությունների, նա հետմահու էլ շարունակում է ապրել իր գործերով՝ հանուն հավասար հնարավորությունների : Նրա անվան մրցանակին արժանացավ Ելփին գյուղի բնակչուհի Մանուշ Հարությունյանը հաշմանդամության խնդիրները ներկայացնող ֆոտոկոլաժների համար:
Փառատոնն ավարտվեց երգով ու պարով , վերջին օրը քննարկումներից հետո, տեղի ունեցավ համպատրաստից համերգ. հաշմանդամներից Սոնիկ Մելքոնյանը երգեց աշուղական և ժողովրդական երգեր, Մանվել քեռու մանդոլինայի նվագակցությամբ: 
Մարդու իրավունքների վերաբերյալ դոկումենտալ ֆիլմերի փառատոնը, օգնում է նաելով ուրիշի խնդրին քննարկել սեփական խնդիրն ու հաճախ տեսնել դրանց հավանական լուծումները: Եղեգնաձորում այն դարձավ սիրելի և գտավ աջակիցներ: Փառատոնին սպասում են նաև եկող տարի:
Փառատոնն իրականացել է նաև Գյումրիյում, Վանաձորում, Կապանում և Նոյեմբերյանում:
Եղեգնաձորի «Սոցիալ հոգեբանական կենտրոն» հասարակական կազմակերպություն

Ցուցադրված Ֆիլմերի մասին հակիրճ ինֆորմացիա կարող եք ստանալ ֆեյսբուքյան էջից:

72157633303316948

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more